National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.05.2021
Առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկվեցին մի շարք նախաձեռնություններ
1 / 13

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ մայիսի 26-ի նիստում քննարկվեց առաջին ընթերցմամբ:

Ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվում է համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առեւտուրը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները եւ պարտադիր պահանջները: Հստակեցվել է, թե ինչ է ենթադրում արտադրական կանեփի արտադրությունը, նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ չափանիշները: Սահմանվել են լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջը, լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավական կարգավորումները:

Ներկայացնելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Հայկ Ցիրունյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում հարցը մանրամասն կքննարկվի եւ կարվեն փոփոխություններ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հիմնականում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Առաջարկվող կարգավորումների մանրամասները՝  կից:  

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ՝ աշխատողների իրավունքների, շահերի պաշտպանության տեսանկյունից կարեւոր է նախագծի ընդունման անհրաժեշտությունը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել, իսկ Կառավարության երկու առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից: Մանրամասները՝ այստեղ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ  ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը: 

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Կառավարության առաջարկով այս հարթակում կլինեն միայն կազմակերպությունները:

Նախաձեռնության կարգավորումների մանրամասները՝ այստեղ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am